Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հայտնաբերեց Գյումրիում մի քանի կրակոցներ արձակած երիտասարդին

Մարտ 15,2016 22:55

Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ Գյումրու ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանին պատկանող «Ուրարտու» ռեստորանի մոտ հնչել էին կրակոցներ: Որպես մասնակիցներ նշվում էր Չուբար Զարգարյանի եղբորորդու ու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանի տիրոջ՝ Տիգրան Փանոսյանի («Կռուգի Մստի») անունները: Վերջինս ավագանու անդամ է: Խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել աղջկա պատճառով. Զարգարյանի եղբորորդին սիրահետել է Տիգրան Փանոսյանի դստերը, որը դուր չի եկել հորը:

Ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Գյումրու ավագանու անդամ Տիգրան Բյուզանդի Փանոսյանը, իր անձնական օգտագործման «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի սպիտակ մեքենայով Խանջյան 31 հասցեի դիմաց հարվածել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային, այնուհետ հարվածել է «Վազ 21-07» ավտոմեքենային, իսկ վերջում հարվածել է այն սպիտակ «Լեքսուզ»-ին, որը ոստիկանությունը հայտնաբերել էր դեպքի վայրից քիչ հեռու՝ անիվը պայթած վիճակում:

Այսպես ասած, մեքենաների ջարդի ընթացքում 25-ամյա Անդրանիկ Աշոտ Ղազարյանը՝ (Խրիմյան Հայրիկ փողոցի շենքերից մեկի բնակիչ է), որը Չուբար Զարգարյանի եղբորորդու ընկերն է, ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել: Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր Անդրանիկ Աշոտ Ղազարյանը ներկայացել է ոստիկանության «Կումայրի» բաժին ու ներկայացրել է ինքնաձիգը, որից կրակոցներ է արձակել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031