Գուցե որոշ ոստիկաններ, որոնք իշխանություններին ոչ հաճո կրիմինալի հետ կապեր ունեն, համակարգից թռնեն: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարությունից նման կարծիք է կազմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանապետն այսօր համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կրիմինալի հետ կապ ունեցող ոստիկաններին ու հայտարարել. «Կրիմինալի հետ կապ ունեցողը չի կարող կրել ոստիկանի համազգեստ, տականքը պետք է հեռացվի ոստիկանությունից»:
«Ինձ՝ որպես ոստիկանության մասին ուսումնասիրությունների ու նյութերի հեղինակի, ամենահայտնի հանցագործ ոստիկանը ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հեղինակ Լեւոն Երանոսյանն է: Տեսախցիկների առջեւ հասարակության նկատմամբ այդքան հանցագործություն գործած ոստիկան ինձ հայտնի չէ բացի Լեւոն Երանոսյանից: Հաջորդ տեղում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն է, որը որոշել է՝ երբ պետք է ցրվի հունիսի քսաներեքի հավաքը ջրցաններով: Նրա վերաբերյալ նույնիսկ եվրոպական դատարանի որոշում կա, ցուցմունք, որ ինքը նույնիսկ մի քաղաքացու այնպես է բռնության ենթարկել, որ այդ քաղաքացին օրգանից է զրկվել, դա հաստատել է նաեւ եվրոպական դատարանը: Համակարգում նման մարդկանց աշխատելու պարագայում ոստիկանապետի ասածներին լուրջ վերաբերել չեմ կարող»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի հեղինակ, այդ ո՞րն է գեներալ-լեյտենանտ Երանոսյանի մեղքն ու հանցանքը. ա՞յն, որ մանկահասակ երեխաներին տանը թողած պատերազմ գնա՞ց, ա՞յն, որ անթիվ-անհամար հրազենային ու արկի բեկորներ է կրում իր մարմնում՝ ազերուց հիշատա՞կ…Այն, որ ողջ գիտակցական կյանքը ծառայել է հայրենիքի՞ն.Եվ ի՞նչ է արել Ձեզ՝ մեղադրողիդ….