Ի պաշտպանություն կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրից այս տարի բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի գործով Վարչական դատարանը մարտի 31-ին վճիռ կհրապարակի:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով դիմել էր Վարչական դատարան: Ոստիկանության ներկայացուցիչը պնդում էր, որ ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը:
Այսօր դատարանը հետազոտեց ակցիան արձանագրած ոստիկանության, ինչպես նաեւ ակտիվիստի պաշտպանի՝ Արա Ղարագյոզյանի ներկայացրած տեսանյութերը:
Դատական նիստից հետո Արա Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ իր պաշտպանյալն իրավախախտում է կատարել ակցիայի ժամանակ.
Կարդացեք նաև
«Տեսանյութերում երեւում էր՝ Տիգրան Մազմանյանը մասնակցում է խաղաղ հավաքին, այդ տեսանյութում կար նաեւ, թե ինչպես են ոստիկանները շղթա արել ու փակել մայթեզրերը: Ակնհայտ էր, որ իմ պաշտպանյալը ոչ մի խախտում չի կատարել, միայն փողոցում կանգնելով չի նշանակում, որ իրավախախտում ես կատարել: Դա չի կարող էական ապացույց լինել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ