Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը 2 միլիոն դրամ կվճարի՝ այլ պահանջ չներկայացնելու պայմանով

Մարտ 15,2016 20:25

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 15-ին դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը հրապարակել է Վարդան Պետրոսյանի եւ Հակոբյանների միջեւ կնքված հաշտության համաձայնագրի որոշումը:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ասաց, որ երկու համաձայնագիր է կնքվել, առաջին համաձայնագրով Վարդան Պետրոսյանը պարտավորվել է հատուցել Տաթեւիկ Հակոբյանի բուժման ամբողջ ծախսը, եւ երկրորդը, որպեսզի դադարեցվի ամբողջ գործընթացը եւ իր դեմ որեւէ պահանջ այլեւս չներկայացվի, Վարդան Պետրոսյանը առաջարկել է 2 միլիոն վճարել:

Մեր նկատառմանը, թե կողմը պահանջում էր փոխհատուցել նաեւ փաստաբանների վարձատրության գումարը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Իրենք, ըստ հաշտության համաձայնագրի, հրաժարվել են որեւէ պահանջ ներկայացնել, որի դիմաց էլ Վարդան Պետրոսյանը վճարել է 2 միլիոն: Որեւէ պահանջի դիմաց ինքը չի վճարել, այլ ընդհակառակը՝ պահանջ չներկայացնելու դիմաց է վճարել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031