ՀՀ Ոստիկանությունը 160 միլիոն դրամի 1 տարով պայմանագիր է կնքել «Հայփոստի» հետ:
Ըստ պայմանագրի, «Հայփոստը» պարտավորվում է փոստային կապի, դրա հետ կապված սուրհանդակային կապի եւ օժանդակ ծառայություններ իրականացնել: Այս փոստային ծառայությունները «Հայփոստն» իրականացնելու է ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնումների բաժնից:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ (ՏՄՊՊՀ) «Հայփոստի» հետ պայմանագիր է կնքել: Ի տարբերությունը Ոստիկանության, ՏՄՊՊՀ-ի փոստային ծառայությունների արժեքը համեստ է. հանձնաժողովն ընդամենը 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել՝ փոստային կապի ծառայությունների, այդ թվում արագընթաց փոստային ծառայությունների, հեռագրային ծառայությունների եւ, ինչպես պայմանագրում է նշված, փոստային կապի հետ կապված սուրհանդակային կապի եւ օժանդակ ծառայությունների համար:
Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն 1.2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «ԱրմենՏելի» հետ՝ տեղային հեռախոսային ծառայությունների համար:
Կարդացեք նաև
Գիտության պետական կոմիտեն 3.1 միլիոն դրամի պայմանագիր էլ կնքել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ էլեկտրաէներգիայի մատուցման համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ