Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Քոչարյանը եւ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի զավակներն են»

Մարտ 15,2016 19:20

«Քաղաքական դաշտը պետք է վերափոխվի եւ խնդիր կա այստեղ թե՛ սերնդափոխության, թե՛ անվանափոխության: Այն  հին անվանումների տակ եւ հին ծրագրերի ներքո իրենք մրցունակ չեն, հետեւաբար նորերը պետք է ի հայտ գան, եւ դա բնական է»,- Aravot.am-ի եւ «168 ժամի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե «Մարտի 1» -ի բացահայտումը Վարդան Օսկանյանի կուսակցության օրակարգում կլինի, Զարուհի Փոստանջյանը բացահայտումը պայմանավորեց համակարգի փոփոխությամբ, կուսակցությունը անջատ չէ այդ համակարգից: Ըստ նրա, ավելի վտանգավոր է, երբ այդ կուսակցությունը համակարգի մի մասն է:

«Բացահայտումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում արդյոք գործելու են իրավապահ մարմինները եւ դատական համակարգը: Եթե չեն գործելու, ապա բացահայտում տեղի չի ունենա, իսկ այս պահի դրությամբ դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում չի գործում: Եթե մենք ունենալու ենք ժողովրդավար քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունների ճյուղերն իրարից տարանջատված են՝ դատական իշխանություն, գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, ապա իհարկե, բացահայտում տեղի կունենա, որ մեկը մյուսին հավասարակշռի, զսպի, եւ մեկը մյուսից անկախ լինի: Իսկ այսօր մենք ունենք այն, որ բոլորը կուտակված է մեկ անձի ձեռքում, այդ մեկ անձը չի պատրաստվում հեռանալ, այդ մեկ անձը նաեւ այս ընտրական օրենսգրքի նախագծով հայտնում է, որ ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլ դեռ ավելին, ամեն ինչ անելու է, որ հանկարծ որեւիցե մեկը հնարավորություն չունենա մուտք գործել այդ տարածք: Այդ այս ամենը հայտարարվել է հիմա մենք դրա ականատեսն ենք»,- ասաց նա

Խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ 25 տարիների ընթացքում  3 նախագահները իրենց մեղքի հսկայական բաժինը ունեն: Նա նշեց, որ հայ ժողովուրդը երազել է պետություն ունենալ, սակայն երբ հռչակվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը, պատրաստ չէր դրան: Նրա կարծիքով՝  Երրորդ Հանրապետության հռչակմանը հայ ժողովուրդը եւս պատրաստ չէր, ինչը, ըստ նրա, հանգեցրեց այսօրվա իրավիճակին:

«Բայց դրա հետ մեկտեղ, այդ անպատրաստվածությունը դեռ չի արդարացնում այդ անձանց վարքագիծը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, որը իրենք դրսեւորել են: Այսօրվա համակարգը ծնվել է 1995 թվականին, 1996 թվականին արդեն հռչակվել է այս համակարգը: Այդ հռչակումը տեղի է ունեցել 1996 թվականի անվտանգության խորհրդի նիստում, երբ բոլորը հավաքվել էին եւ այդտեղ ներկա էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն՝ Արցախից իր ուղերձով: Այդ ժամանակ  տեղի է ունեցել այդ հռչակումը, որ ո՛չ, ինչ ուզում է լինի, ով ուզում է հաղթի, մենք չենք գնալու, եւ մինչեւ օրս շարունակվում է: Ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանն է հեռացել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, իրենք այսօր էլ գործում են, ոչ դրական իմաստով, այլ ընդհակառակը՝ բացասական  իմաստով ու վնաս են պատճառում հայ ժողովրդին»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, իսկ նոր համակարգում շարունակելո՞ւ են գործել, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Նոր համակարգում տեղ չպետք է ունենան, որովհետեւ նրանց բոլորին պետք է դատապարտենք: Այս համակարգի հեղինակն ու հիմնադիրը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր զավակներն են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանք իրարից տարանջատված չէն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    -Չիդեմ, չիդեմ, էդ էլ չիդեմ, օր Մարկսը Էնգելսի կնիգն է, Լենինն էլ էնոնց էրեխեն….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031