Վրացի քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն վստահ է, որ ռուսական զորքերի հետբերումը Պուտինի համար լուրջ պարտություն է. «Որովհետեւ չիրականացան դրված նպատակները: Պուտինը, Սիրիայում ռազմական ուժեր մտցնելով, նպատակ ուներ իր դերը բարձրացնելու միջազգային հարթակում, ցանկանում էր, որ իր հետ հաշվի նստեն, իր հետ բանակցություններ վարեն: Բայց նա իր այդ նպատակին չհասավ, եւ ստացավ այն, ինչ ստացավ՝ միայն սառը պատերազմ Եվրոպայի հետ, ուրիշ ոչինչ»:
Վրաց քաղաքական փորձագետի հետ մեր զրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ