Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի ցնցեցին Յուրի Վարդանյանի մտքի գոհարները». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Մարտ 15,2016 18:12

«Սոցիալական ցանցում ուղղակի ցնցեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ծանրորդ Յուրի Վարդանյանի՝ այս անգամ Ցեղասպանության մասին մտքի գոհարները»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ դեսպանը ցեղասպանություն հասկացությունն ընդունել էր շատ զավեշտալի. «Սա միակ մտքի գոհարը չէր, ինչպես փորձել էր նրա մամուլի խոսնակը ներկայացնել, թե դա ընդամենը սպրդում էր: Դեսպանը որոշեց անդրադառնալ արտագաղթի թեմային: Որպեսզի ապացուցի, որ ՀՀ-ում արտագաղթ չկա, խորհուրդ տվեց ապրիլի 24-ին տեսնել, թե ինչքան մարդ է բարձրանում Ծիծեռնակաբերդ եւ համոզվել, որ արտագաղթ չկա: Այնուհետ ցեղասպանության մասին իր խոհափիլիսոփայական մտորումներն ավարտեց եւս մեկ վիրավորական ձեւակերպմամբ՝ հույս տալով, որ 200-ամյակը ցեղասպանության մենք կնշենք, այն է՝ կտոնենք շատ ավելի բարձր մակարդակով»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այս ամենը մամուլի մի մասը վերածեց զավեշտի,  մի մասը՝ վրդովվեց, մի մասը դա վերածեց կարիկատուրայի, եւ արտգործնախարարությունը լռում է. «Հարգելի արտգործնախարարություն, չի կարող լռությունը լինել պատասխան: Սա եզակի դեպք չէ: Մի դեսպանը գնում է նոտարում իր հավատարմագիրը վավերացնում է, նոր գնում է, մյուսը գնում է եւ նրա անձի հետ կապված սկանդալային նորություններ ենք ստանում, որ զբաղված է բիզնեսով: Փոխարեն այս շատ հարգված ծանրորդին հետ կանչեն, արտգործնախարարությունը լռում է»:

Նա հորդորեց լուրջ հետեւություններ անել, հակառակ դեպքում այդպիսի գործիչներով է մեզ ընկալելու միջազգային հանրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031