Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները կփորձեն համայնքային խնդիրներ լուծել (Տեսանյութ)

Մարտ 15,2016 17:38

Մարտի 15-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայացավ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի՝ աշակերտական հասարակական կազմակերպությունների (ԱՀԿ) դրամաշնորհների տրամադրման միջոցառումը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրուցում նշեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում դրամաշնորհ են ստացել 12 աշակերտական հասարակական կազմակերպություններ: Հայաստանի բոլոր մարզերից մրցույթին մասնակցել էին ավելի քանի 150 դպրոցների աշակերտական կազմակերպություններ:

armine3

Ծրագրի արդյունքում ստացած տնտեսագիտական եւ ֆինանսական ոլորտի գիտելիքները աշակերտները կիրառել են գործնականում՝ հիմնելով գործարար ընկերություններ: Նրանք ծանոթացել են նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին: «Որպես լավ գործարարներ, դուք սովորել եք արդար, ազնիվ ու խելացի փող աշխատել: Նաեւ սովորել եք, որ փողը այդքան էլ էական արժեք չէ, կարեւոր է այն, թե հետո ինչ ես անում այդ փողի հետ: Սովորել եք՝ ինչ ասել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն: Ի դեպ, այդ գաղափարի ներմուծման հիմնադիր հայրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է»,-փաստեց տիկին Հովհաննիսյանը:

Հավելենք, որ ստացված դրամաշնորհներով աշակերտական հ/կ-ները հանրային եւ համայնքային խնդիրներ կլուծեն՝ սկսած դպրոցական գրադարանի ստեղծումից, վերջացրած դպրոցի մոտակայքում նստարանների տեղադրումով, կամրջի վերանորոգմամբ, մարզադահլիճի թարմացմամբ ու միջմշակութային երկխոսությամբ:

armine2

Ծրագիրը ֆինանսավորվում է JHM բարեգործական հիմնադրամի եւ HSBS բանկի կողմից, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործընկերն է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031