Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողի իրավունքով զբաղվող կառույց ՀՀ-ում չկա». «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 15,2016 17:28

Սկսած 1983թ-ից ամբողջ աշխարհում մարտի 15-ը տոնվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թեմային՝ շեշտեց, որ Հայաստանն այդ առումով այսօր գտնվում է խայտառակ վիճակում: Այսօր Հայաստանում սպառողների իրավունքներով զբաղվող կա 6 պետական կառույց, որոնցից և ոչ մեկը, սակայն, Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ իր գործառույթը հավուր պատշաճի չի իրականացնում: Բանախոսի տեղեկացմամբ՝ իրենց ՀԿ-ն ոլորտում առկա բազում խնդիրները կարգավորելու առաջարկներով դիմել է համապատասխան գերատեսչություններին, սակայն ապարդյուն:

«Դիմել ենք էկոնոմիկայի նախարարություն, պարոն Ճշմարիտյանի անունով նամակ ենք ուղարկել, սակայն ոչ պարոն Ճշմարիտյանի անունից պատասխան նամակ ստացանք, որտեղ ասվում է՝ գիտեք ինչ կա, մենք այդ խնդիրներին լուծում ենք ման գալիս: Էս 4 տարի է , որ իրենք լուծում են ման գալիս»,-հեգնանքով նկատեց Պիպոյանը:

Ոլորտում առկա խնդիրներից վերջինս առաջին հերթին առանձնացրեց սպառողների տեղեկացված լինելու իրավունքը, ընտրություն կատարելու իրավունքը, կրած վնասը փոխհատուցելու իրավունքը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031