Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, բայց ռեգուլյար բենզինը 390 դրամ է, Վրաստանում՝ 250 դրամի կարգի». Փաշինյանը՝ Շաբոյանին (Տեսանյութ)

Մարտ 15,2016 16:40

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագիրը ներկայացրեց:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրան խնդրեց բացատրել, թե Հայաստանի բենզինի, վառելիքի շուկայում ինչ է կատարվում. «2013-ին ՀՀ-ն ու ՌԴ-ն կնքեցին համաձայնագրերի փաթեթ, որտեղ նշվում էր, որ ՌԴ-ն նավթամթերքը արտոնյալ պայմաններով է տալու, արտահանման մաքսատուրք չի վճարվելու: Դրանից հետո մտանք ԵՏՄ, դարձանք մեկ ընդհանուր մաքսային տարածք: Բայց հիմա իրողություն ունենք, որ Վրաստանում բենզինն ավելի էժան է, օրինակ, ռեգուլյար տիպի բենզինը ՀՀ-ում 390 դրամ է, Վրաստանում՝ մոտ 250 դրամի կարգի: Ստացվում է, որ մենք արտոնյալ տարածքում արտոնյալ պայմաններում տուրքերից եւ մաքսային խոչընդոտներից զերծ ենք, բայց Վրաստանը, որը բոլորովին ուրիշ միջավայրում է գործում, ավելի էժան բենզին է ստանում»:

Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ ՀՀ-ում բենզինի գները 480 դրամից 390 դրամի են հասել, նվազել են. «Հայկական դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի, այս երկու տարիների ընթացքում դրամն արժեզրկվել է: Եթե դրամի փոխարժեքի ազդեցությունը հանենք, միայն դոլարային արտահայտությամբ նայենք վաճառքի գները, կտեսնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում գինը նվազել է 32 տոկոսով: Վաճառքի գների նվազումը համահունչ է ձեռքբերման գների նվազմանը: Մենք ներկրող ընկերությունների վարքագծում չարաշահում չենք տեսնում»:

Շաբոյանն ասաց, որ տրանսպորտի ծախսն էլ  ազդեցություն թողնում. «Բավականին բարձր են սակագները, որով վրացական Փոթի նավահանգստից Այրում հասցնելու համար է գանձվում: 1 տոննա բենզին ներկրելու հարկային բեռը ՀՀ-ում շատ ավելի մեծ է, քան Վրաստանում: Հետո պայմանավորված է ձեռքբերման գներով: Վրաստանը ՀՀ-ի նման նույն մատակարարներից է բենզին ներկրում, բայց տեղեկություն կա, որ Ադրբեջանից ու Թուրքմենստանից բավականին ցածր գներով բենզին է բերում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031