Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական մորթուց մուշտակ ներկրողները պետք է դրոշմավորեն. Անօրինական ներկրած մուշտակը շուկա չի մտնի

Մարտ 15,2016 15:30

ԵՏՄ անդամ երկրները մի համաձայնագիր են ստորագրել, որը կոչվում է «Բնական մորթուց հագուստի պարագաներ եւ այլ ապրանքատեսակների ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիր»:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց, որ այնպես պետք է անեն, որ իրացման փուլում չպիտակավորված ապրանք չտեսնեն, սրա նպատակն է կեղծված կամ ապօրինի ապրանքների շրջանառության կանխումը: Այսպես ստեղծվում են արդար մրցակցության պայմաններ բարեխիղճ սպառողների համար. «2018-ից սկսած՝ եթե մենք որեւէ բնական մորթուց ապրանք ձեռք բերենք, վստահ կլինենք, որ դա անցել է օրինական ճանապարհ, պիտակավորվել է: Ներկրողները պետք է ցույց տան, թե որտեղից են ներկրել»:

Արմեն Ալավերդյանն ասաց, որ հիմա այդ պիտակների համար հաշվանցում պետք է արվի, բայց Հարկային նոր օրենսգրքով արդեն պիտակները պետք է ձեռք բերի պետությունը:

Փոխնախարարի խոսքերով՝ նախկինում մորթուց ապրանքների վաճառքը չեն կարողացել վերահսկել, որովհետեւ անձը ցույց է տալիս, թե այդ թանկարժեք մուշտակները իր համար է բերում. «Այս նախագիծը թույլ կտա, որ այլեւս պատահական նման մուշտակներ շուկայում չհայտնվեն, որովհետեւ եթե պիտակ չկա, ուրեմն օրինական ճանապարհով չեն բերել, վտանգ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031