Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների հայցն ընդդեմ Մհեր Սեդրակյանի ընդունվեց վարույթ

Մարտ 15,2016 15:14

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց լրագրողների հայցն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր»):

Հիշեցնենք, որ «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» եւ «Ազատ լրագրողների ասոցիացիա» հ/կ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու համար Մհեր Սեդրակյանի պահվածքը: Վերջինս հայհոյել էր լրագրողին:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լրագրողների դիմումը մերժելու կամ կարճելու հիմքեր չկան: Հարցով զեկուցող կնշանակվի ավելի ուշ:

Նիստին ներկա չէին Թեւան Պողոսյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Խոսրով Հարությունյանը նրանց հետ էլ կխորհրդակցի, ապա կորոշվի թե ո՞վ է լինելու զեկուցողը:

Հիշեցնենք, ԱԺ կանոնակարգով, գործով որոշում պիտի կայացվի հարցը վարույթ ընդունելուց երեսուն օր հետո: Խոսրով Հարությունյանն ասաց, որ կողմերին անպայման կլսեն, բայց առանձին-առանձին: ԱԺ կանոնակարգը կողմերին լսելու ընթացակարգը թողնում է հանձնաժողովի որոշմանը:

Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ առանձին-առանձին, Խոսրով Հարությունյանն ասաց. «Քանի դեռ ես հանձնաժողովի նախագահ լինեմ, երբեւէ թույլ չեմ տա`այս հանձնաժողովը վերածվի դատարանի: Մեզ պետք է հասկանալ, փաստերը, հիմնավորումներն ունենալ: Պետք չի որեւիցե մեկն իր արդարացիությունը մեզ մոտ ապացուցի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031