Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը կանցկացվի դռնփակ: Դատարանն այսօր որոշեց դռնփակ նիստ անցկացնել, որ հնարավորություն ունենան հարցաքննել երկու վկայի, որոնց նկատմամբ դեռ նախաքննության ժամանակ կիրառվել է պաշտպանության միջոց:
Վկաների նկատմամբ լրացուցիչ պաշտպանական միջոցներ կիրառելու միջնորդությունը ներկայացրեց մեղադրող դատախազը:
Նա նույնիսկ միջնորդեց հարցաքննությանը արգելել ամբաստանյալի եւ նրա պաշտպանի մասնակցությունը, բայց դատարանը չբավարարեց ու որոշեց թույլ տալ ամբաստանյալին ու նրա պաշտպանին մասնակցել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 29-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ համաձայնության գալու ու նախկինում ունեցած վեճի պատճառով եւ վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելու ու նրան դրդելով Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ