Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Թուրքիան պայթյուններն օգտագործելու է Սիրիայի գործերի մեջ ներգրավվածություն ապահովելու համար»

Մարտ 15,2016 14:43

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ այսօրվանից ռուսական զորքերը սկսելու են աստիճանաբար դուրս հանվել Սիրիայից։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ռուսաստանն ավարտել է զենքի բիզնեսը, դրանք վաճառել է Ասադին եւ հիմա հեռանում է։

«Ես չեմ կարծում, որ Ասադը հանդես է եկել որպես այն լավագույն գնորդը, որը Ռուսաստանը տվյալ պարագայում կարող էր գտնել աշխարհում զենքի շուկայում։ Ես չեմ կարծում, որ Ասադը տվյալ պարագայում հանդես է եկել որպես անվստահելի գործընկեր, ումից հնարավոր է եղել պահանջել ամբողջությամբ գումարները, որոնք ի հայտ են եկել զենքի համար»,- պատասխանեց Ալեքսանդր Մարկարովը։

Ըստ նրա՝ այս հարցում Ռուսաստանն ավելի շատ օգտագործում էր սեփական զենքը, ինքնաթիռները, օդաչուները եւ ոչ թե խոսք էր գնում զենքի վաճառքի մասին. «Ես չեմ կարծում, որ զենքի վաճառքը տվյալ կոնֆլիկտում հանդես է եկել որպես հինգ կարեւորագույն պատճառներից մեկը Ռուսաստանի ներգրավվածության համար»։

Անդրադառնալով Թուրքիայում վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած պայթյուններին՝ քաղաքագետը նշեց, թե այդ առնչությամբ կան երկու բեւեռային կարծիքներ. «Մեկն այն է, որ Թուրքիան օգտագործելու է այս պայթյունները եւ ահաբեկչության դեմ պայքարը մայրաքաղաքում ու դրա շուրջը, որպես առիթ, սիրիական գործերի մեջ անմիջական ներգրավվածություն ապահովելու համար»։

Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ մեկ այլ սցենար է շրջանառվում, թե Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշում Սիրիայից, որովհետեւ Անկարայում ահաբեկչական ակտերից հետո Թուրքիան կարող է ներգրավվի եւ այս ներգրավվածության արդյունքում անմիջական առճակատում կարող է լինել, որից Մոսկվան փորձում է խուսափել. «Չեմ ասի, որ հավատում եմ այսպիսի սցենարների, բայց Թուրքիայի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում եւս պարզ է։ Նա ցանկանում է ունենալ սեփական ազդեցությունն այս ամբողջ Միջին Արեւելքում։ Նրանք շարունակում են ունենալ խնդիրներ բոլոր հարեւան պետությունների հետ, շարունակում են ունենալ աճող մրցակիցն Իրանի ձեւով»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031