Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն»-ը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անդամների հետ

Մարտ 15,2016 14:14

Սույն թվականի մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Ռիչարդ Բարեթի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով ավագ խորհրդատու Ռիչարդ Լապինի գլխավորությամբ համատեղ պատվիրակության անդամների հետ` ընտրական գործընթացների քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
«Ժառանգությունը» ներկայացրեց իր դիրքորոշումը, ներկայացված օրենսգրքի անթույլատրելիության վերաբերյալ և մատնանշեց այն խնդիրները, որ առկա են այնտեղ, ինչպես նաև առաջարկներ, որոնք անհրաժեշտ է ներդնել արդյունավետ ընտրական գործընթացներ անցկացնելու համար: Մասնավորապես`

• Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում
• Ընտրողների ցուցակների մաքրում
• Ընտրատեղամասերում մի քանի տեսախցիկներով տեսանկարահանում և համացանցով հեռարձակում
• Գրանցում մատնահետքերի միջոցով
• Պարզ համամասնական փակ ցուցակ
• Բողոքարկման իրական մեխանիզմների ներդրում
• ԶԼՄ-ների և դիտորդների մասնակցության խոչընդոտների վերացում
• Կուսակցությունների ֆինանսավորում (ընտրագրավ և այլն):
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
15 մարտի 2016 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031