Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ 2015-ի բյուջեն ծախսել են, կերել են, հիմա էլ փող ոչ մեկը չի տա». Գագիկ Ջհանգիրյան (Տեսանյութ)

Մարտ 15,2016 13:58

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որը ծափերով ընդունվեց ընդդիմության կողմից: Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն հանել: Բայց այն դեպքում, երբ ներկրողը ֆիզիկական անձ է եւ ներկրում է տարեկան ընդամենը 1 մեքենա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեռ երեկ ծափահարել էր իշխանությանը այս նախագծի համար եւ ցանկություն հայտնել նույնիսկ լինել համահեղինակ այս նախագծի:

Այսօր պարոն Բագրատյանն ասաց, որ այս նախագիծը ունի թերություններ, չի միանա. «Գործ չունեմ, չեմ միանա, բայց կողմ կքվեարկեմ: Եթե ինձ ժամանակին կանչեիք, ավելի գրագետ կձեւակերպեինք: Երբ 1 մեքենա են բերում, ԱԱՀ չի գանձվում, իսկ եթե բերեն 3-4 մեքենա: Նախագծում մեքենաների համար ապրանքային քանակ գրված չի, ուրեմն ես կարող եմ մեկն էլ բերել, 4 մեքենա էլ բերել: Եվ հետո, ինչպե՞ս պետք է վարվենք այն գումարի հետ, որը գանձվել է արդեն քաղաքացիներից: Ես առաջարկում եմ ձեւակերպել դա պետական պարտք եւ փոխհատուցվի պետական արժեթղթերով գոնե, մինչեւ կգա օրը եւ ժամը եւ պետությունը կմարի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ փոխհատուցման հարցը կարելի է նաեւ դատական նախադեպով կարգավորել. «Պարզ է, որ 2015-ի բյուջեն ծախսել են, կերել են, հիմա էլ փող ոչ մեկը չի տա: Դրա համար ես առաջարկում եմ հնարավորություն տանք կառավարությանը, որ ինքն իր որոշմամբ սահմանի փոխհատուցման կարգը»:

Կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ կառավարությունը մինչ այս ապօրինի չի գանձել ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն. «Այդ դրույթը ժամանակավոր բնույթ ուներ ի սկզբանե, որ պետք է գանձվեր ԱԱՀ: Եթե մենք չհարկեինք ներկրումը, անհավասար պայմաններ կստեղծվեր այս ոլորտում գործունեություն իրականացնող անձանց մոտ: Մեզ ժամանակ էր պետք, որ բանակցություններ վարեինք ԵՏՄ անդամ երկրների հետ, որ առանձնահատուկ մոտեցումներ սահմանվեին ՀՀ-ի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031