Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ից մեքենաներ ներկրողների վճարած հարկերը կվերադարձվե՞ն

Մարտ 15,2016 13:30

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որը ծափերով ընդունվեց ընդդիմության կողմից:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն հանել: Բայց այն դեպքում, երբ ներկրողը ֆիզիկական անձ է եւ ներկրում է տարեկան ընդամենը 1 մեքենա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարակից զեկուցող Միքայել Մելքումյանին հարցրեց՝ բա այս ամբողջ ժամանակահատվածում մեր իշխանությունը չգիտե՞ր այդ մասին, որ այդ հարկը հաներ, մինչեւ Վալովայան չմատնանշեր, չէ՞ր հանում, ինչի՞ն էր սպասում. «Սա չի արվել ժամանակին, սրա արդյունքում մեր քաղաքացիները կորուստ են կրել, բա սրա պատասխանն ո՞վ է տալու»: Նա հետաքրքրվեց՝ վերադարձվելո՞ւ են քաղաքացիներին այդ վճարած հարկերը:

Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ սոցիալական արդարություն պետք է լինի օրենսդրության հիմքում. «2014-ին գիտեք ինչքան մուտք է եղել ավտոմեքենաներից, որ ներկրվել է՝ 44 մլրդ դրամ, 12 մլրդ դրամ մուտք է եղել շրջանառության հարկից: Տեսեք ինչ ոլորտ է եղել, եւ պետությունը բյուջեի շահը հաշվի առնելով՝ չի սահմանափակել: ԵՏՄ մտնելուց հետո պետք է ճիշտ որոշում կայացվեր: Այդ հարցադրումը արժանի է քննարկման»:

Միքայել Մելքումյանն ասաց, որ հիմնականում մենք մեքենա ենք ներկրում ՌԴ-ից, իսկ Բելառուսից՝ բեռնատարներ, Ղազախստանից ընդհանրապես չենք ներկրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031