Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանին տպավորել են եվրոպացի փորձագետները (Տեսանյութ)

Մարտ 15,2016 13:20

Քիչ առաջ ավարտվեց Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հանդիպումը ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Նրանք, հիշեցնենք, Հայաստան են ժամանել մարտի 14-ին: Երեկ ԸՕ նոր նախագիծը քննարկել են Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ: Այսօր նախատեսված են հանդիպումներ հիմնականում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ կլինեն նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:

Առավոտյան Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի հետ:

Հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներին ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին իրենք ներկայացրել են իրենց հիմնական առաջարկները, որոնց շուրջ, իր գնահատմամբ, որոշակի կոնսոլիդացիա նկատելի է: Դրանք են`ընտրություններից հետո ցուցակների հրապարակում, ընտրացուցակների իրականում մաքրում`Հայաստանում բնակվող ընտրողների եւ դրսում գտնվող ընտրողների`ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության համատեղ հանձնաժողովով, տեսախցիկների տեղադրում բոլոր տեղամասերում, մատների թանաքոտում եւ ռեյտինգային ցուցակների մերժում: Ի դեպ, այս սկզբունքների մասին խոսել են նաեւ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Zurabyan_2

«Առանց այս պահանջների իրականացման, Հայաստանում պահպանվելու է այն ընտրակեղծարարության համակարգը, որը տարիներ շարունակ մերժում է ժողովրդի կամարտահայտությունը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Թե ի՞նչ արձագանքներ են եղել Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների կողմից, Լեւոն Զուրաբյանը ձեռնպահ մնաց ամբողջությամբ բացահայտել: Միայն ասաց, որ տպավորիչ էր այն ուշադրությունն ու խորաթափանցությունը, որով այս փորձագետներն ուսումնասիրում են իրենց փաստարկները. «Զգացվում է, որ ֆորմալ մոտեցում չկա»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031