Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավարտվել է պաշտոնատար անձի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով նախաքննությունը

Մարտ 15,2016 13:02

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանը բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ:

Մասնավորապես՝ Էդիկ Սերգոյանը տեղեկացել է, որ Դ. Գ.-ին առևանգելու համար ոստիկանների կողմից որոնվող իր ծանոթ Գևորգ Ս.-ն 2015թ. հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ինքնակամ ներկայացել և նույն օրը մինչև ժամը 23:00-ն գտնվում է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքում, վերջինիս ապօրինի պահվելու հնարավոր հանգամանքը պարզելու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է հիշյալ բաժանմունք և տեղում պարզել, որ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, իսկ Մարաշի բաժանմունքում Գևորգ Ս.-ն ոչ թե ապօրինի է պահվում, այլ իր կամքով այնտեղ է գտնվում քննիչի կանչով` հարցաքննության ու մյուս քննչական գործողություններին մասնակցելու նպատակով: Սրանով հանդերձ, Է. Սերգոյանը, այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցներին մեղադրել է իր ծանոթին երկար պահելու մեջ:

Այնուհետև Է. Սերգոյանը հիշյալ բաժանմունքի բակում հանդիպել է ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանին, և վերջինիս պարզաբանումներն անտեսելով` բարձրաձայն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել նաև նրա հասցեին: Կ. Գրիգորյանը պահանջել է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար մտնել բաժանմունքի վարչական շենք, սակայն Է. Սերգոյանը դիմադրել է` քաշքշուկի մեջ միտելով նրա հետ:

Ավագ քննիչը, հիշյալ բաժանմունքի վարչական շենքում, լսելով, որ Կ. Գրիգորյանն իրեն ներկայացնելու է սթափության վիճակի ստուգման, բռունցքով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Սերգոյանին հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031