Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Քաղցրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, խաղողի մթերման գումարները չտալու հետ կապված՝ փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաղցրաշենի հատվածի վարչական տարածքը:
Այս պահին նշված վայր են ժամանել Արտաշատի փոխքաղաքապետն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ ասելով, որ Երևանից արդեն նշված վայր է ժամանում ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, սակայն գյուղացիներն ասում են, որ պետք է ժամանի նաև մթերման պատասխանատուն, ով 4 ամսից ավելի է, իրենց խաբում է, թե՝ «գումարը էսօր-էգուց կտանք»:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում