Ուշադրություն
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին -4…-5 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ:
Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.80C
ՀՀ ԱԻՆ