Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Դավիթ Սելիմյանի գործով դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Մարտ 15,2016 12:36

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք), 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով:

2016 թ. փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունը հաստատել է դիմումի ստացումը:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում իրականացվող բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ջրանետ մեքենա, ինչից հետո Դավիթ Սելիմյանը, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, բռնությամբ տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ ապօրինաբար պահվել է մոտ 10 ժամ:

Դ. Սելիմյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանը և Կազմակերպության կողմից այս գործով ներգրավված փաստաբան Արտուր Հարությունյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031