Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպան. «Գազի ծախսը ծանր է նստում ՀՀ բյուջեի վրա»

Մարտ 15,2016 12:10

2016թ.-ի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր կազմակերպեց «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով համաժողովը, որի մասնակիցները քննարկում են զարգացող քաղաքներում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նկատեց, որ մոլորակի բնակչության 50 տոկոսը և զարգացած երկրների բնակչության 70 տոկոսն ապրում են քաղաքներում. «Ներկայում քաղաքային բնակչության մեծ աճ է գրանցվում, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ` հատկապես տնտեսական եւ բնապահպանական առումով: Հատկապես մեծ քաղաքներում միջավայրի աղտոտումը մեծ խնդիր է: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա այստեղ է կուտակված երկրի բնակչության մեծ մասը: Օրինակ, գազի ծախսը ծանր է նստում երկրի բյուջեի եւ տնտեսական իրավիճակի վրա: Համարվում է, որ Երեւանի եւ հայկական մյուս քաղաքների բնակիչներն ամենազգայունն են էներգիայի եւ տրանսպորտի ծախսերի ավելացման առումով: Նաեւ տրանսպորտային համակարգը թարմացնելու կարիք կա: Պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը գիտակցում են, որ պետք է վերանայել ապագայի քաղաքը: Այն պետք է լինի ածխածնից զերծ»:

FILE7997Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում առանձնացրեց Էներգախնայողության, քաղաքային տրանսպորտի կազմակերպման, աղբահանության խնդիրները. «Այսօր կարեւրովում է նոր տեխնոլոգիաների կիրառումը, որպեսզի էներգախնայողությունը լիարժեք լինի»:

Ինչ վերաբերում է Երեւանյան շենքերի սեյսմակայունությանը, նախարարի խոսքով. «Վերջին տարիներին կառուցված շենքերը սեյսմակայուն են: Խորհրդային տարիներին կառուցվածներն արդեն մաշված են եւ սեյսմիկ վտանգ են ներկայացնում: Ընդհանուր առմամբ, մեր սեյսմիկ նորմերը լիարժեք համապատասխանում են միջազգային չափանիշներին, դրանք փորձաքննություն են անցել տարբեր երկրների կողմից»:

Հավելենք, որ համաժողովի շրջանակում ֆրանսիացի մասնագետները հայ գործընկերներին կներկայացնեն քաղաքների տնտեսական, սոցիալական, բնապահպանական և մշակութային զարգացման ոլորտներում իրենց ներդրած փորձը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031