Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Ընտրողը թող դիմակով գնա, և չիմանան ընտրության գնացե՞լ է, թե՞ ոչ». «168 ժամ»

Մարտ 15,2016 11:45

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որը վերջերս է ներկայացվել հանրության դատին, ակտիվորեն քննարկվում է: Նախագծի որոշ դրույթների վերաբերյալ «168 ժամ»-ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

– Ստորագրված ցուցակների հրապարակումը Հայաստանի պայմաններում ի՞նչ կարող է դա տալ։ Նախագծի հեղինակները վկայակոչում են ՍԴ որոշումը, Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունը, որ որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը։

– Ինձ համար տարբեր օրինակներ բերելը որևէ քննություն չի բռնում, որովհետև մի դեպքում՝ նրանք պարտավորում են անել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաջարկությունները, մյուս դեպքում ընտրողաբար են դա անում կամ չեն անում։ Երբ ձեռնտու է, հղում են այս կամ այն միջազգային կազմակերպությանը կամ Սահմանադրական դատարանի որոշման վրա։

Եթե չեմ սխալվում, ՍԴ-ի որոշումը հետևյալն է՝ չհրապարակելը չի հակասում Սահմանադրությանը, ոչ թե՝ հրապարակելը հակասում է Սահմանադրությանը։ Սա շատ լուրջ դեմքով իրենց ձեռնտու թեզերին հղումներ անելն է։

Իրականում ցուցակների չհրապարակումը որևէ մի քննություն չի բռնում, որովհետև, ըստ էության, դա նշանակում է՝ ընտրության գնալու գաղտնիություն։

Այդ դեպքում ես մի քանի առաջարկություն եմ արել, որ բոլոր ընտրողներին հիշեցման թղթերի հետ միասին դիմակներ տան, որ ընտրողը դիմակով գնա, և չիմանան ընտրության գնացե՞լ է, թե՞ ոչ, որովհետև երբ մարդիկ բոլորի աչքի առաջ գնում են ընտրության և այլն, ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը։

Սա բացարձակապես քննություն չի բռնում, պարզապես ցուցակների հրապարակումը լրացուցիչ լծակ է ընդդիմության և քաղաքացիական հասարակության ձեռքին՝ ապացուցելու ընտրակեղծիքները:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031