Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Մարտ 15,2016 11:32

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Նախարարը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստանում են գտնվում Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով:

Դավիթ Լոքյանը ողջունել է Իրանի պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու նախաձեռնությունը: Նախարարը նշել է, որ Իրանի և Հայաստանի մարզերի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա և հույս հայտնել, որ Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև կծավալվի փոխշահավետ համագործակցություն:

Մոհամմադալի Նաջաֆին շնորհակալություն է հայտնել նախարարին Հայաստան այցի հրավերի ու ջերմ ընդունելության համար: Ներկայացնելով նահանգի տնտեսական ներուժը՝ նահանգապետը համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության, ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում: Նահանգապետը տեղեկացրել է, որ այսօր պատվիրակությունը, որի կազմում են նաև մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կայցելի Արարատի մարզ և տեղում կծանոթանա մարզում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան և խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելուն վերաբերող այլ հարցեր:

 

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031