Օրերս Ալեքսանդր Թամանյանի թոռը` Գագիկ Թամանյանը, բաց նամակ էր հղել ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին` վերջինիս մեղադրելով թամանյանական հատակագիծը խեղաթյուրելու եւ Թամանյանի թանգարան-ինստիտուտը ճարտարապետության միասնական թանգարանի կազմում ընդգրկելու անհիմն որոշում կայացնելու համար:
Aravot.am-ի հետ զրույցում այսօր Նարեկ Սարգսյանն այսպես արձագանքեց նամակին` չպատասխանելով այլ հարցերի. «Կուզենայի նա Հայաստան գար, գոնե մի անգամ այցելեր այդ թանգարան եւ իր աչքով տեսներ այն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ