Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ. «Որպես տարբերակ կարող է դիտարկվել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը». «Ժողովուրդ»

Մարտ 15,2016 11:14

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ դեռեւս փետրվարին հրապարակված իր զեկույցում հետեւյալ առաջարկությունն էր արել. «Բարելավել ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը եւ ձգտել հասնել փոխհամաձայնության՝ արդյունավետ լուծումների վերաբերյալ՝ անդրադառնալով հարատեւող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ։ Որպես տարբերակ կարող է դիտարկվել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը»։

Ինչպես տեսնում ենք՝ այն նույն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, որի բացասական դիրքորոշումը ՀՀԿ-ականները ներկայացնում են որպես հիմնավորում, հենց ինքն է առաջարկել դիտարկել ցուցակների հրապարակումը որպես ընտրախախտումների դեմ արդյունավետ գործիք։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, որի եզրակացություններն, ի դեպ, ունեն խորհրդատվական նշանակություն, եւ այդ մասին իշխանություններն իրենց հարկ եղած դեպքերում հիշում են, սակայն հիմա ներկայացնում որպես վերին ատյանի ճշմարտություն, ապա Հայաստան այցելած հանձնաժողովի անդամները երեկ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումների ընթացքում ասել են, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն ցուցակների հրապարակմանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031