ՔԱԳՎ մամլո ծառայությունը պարզաբանում տարածեց, նշելով. «Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը մարտի 14-ին հանդես է եկել բաց նամակով, որում նշել է, որ ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ներքին տրանսպորտային ուղետարի ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ է հայտարարել։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ոչ միայն նման քայլ չի ձեռնարկել, այլ, ավելին՝ տիկին Թարխանյանի նշած հարցը ՔԱԳՎ գործառույթների մաս չի կազմում»։ Կապվեցինք Անահիտ Թարխանյանի հետ՝ պարզելու, թե որն է խնդիրը, հատկապես ՔԱԳՎ-ի պարզաբանման հետ կապված։ Ճարտարապետը նշեց, որ իր համար տարօրինակ է ստեղծված իրավիճակը, քանի որ մրցույթը հայտարարվել է, եւ դրա մասին տպվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում։
Նա անձամբ մրցույթի մասին տեղեկացել է իր գործընկեր, ճարտարապետ Սաշուր Քալաշյանից, որը պահել է թերթի պատճենը. «Փետրվարի 26-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում Քաղավիացիան շատ մեծ հայտարարություն է տպագրել, որտեղ կետ առ կետ տալիս է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել շինարարական տենդերին մասնակցելու համար՝ կլոր էստակադան ապամոնտաժելու համար»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում