Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյան. «Երեւանը չունի այդ կարգի հին կենտրոն»

Մարտ 15,2016 11:07

«Նախախորհրդային ժամանակաշրջանի շենքերը հին են` 100-150 տարվա պատմություն ունեն, ուստի առավելապես կարեւորվում է քաղաքաշինական միջավայրի հատվածը, այսինքն` արտաքին հատվածը: Չեմ կարծում, որ բոլոր դեպքերում հնարավոր է դրանք վերականգնել: Առավել կարեւոր են շենքերի դիրքը եւ ճակատները քաղաքի մեջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին` Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի մասնակի ապամոնտաժման խնդրին, ասաց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նկատառմանը, թե միայն ճակատային մասը պահպանելով կարելի՞ է ասել, թե հուշարձան ենք պահպանում, նախարարը վկայակոչեց Ֆրանսիայի մայրաքաղաքի օրինակը: Ասաց, որ Փարիզի կենտրոնում, որտեղ բոլոր շենքերը համարվում են պատմական հուշարձաններ, կյանքը ժամանակին կանգ է առել, որովհետեւ արգելվում էր դրանց «ձեռք տալ»: Այդ պատճառով հետագայում որոշում է կայացվել քանդել պատմական շենքերի առաջին եւ երկրորդ հարկերը եւ օգտագործել կոմերցիոն նպատակներով:

«Սա մասնագիտական հարց է, պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ: Երեւանը չունի այդ կարգի հին կենտրոն, խնդիրները տարբեր են: Բայց քաղաքի պատմական շերտը պետք է պահպանել»,-հավելեց Սարգսյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Երեւանն ի՞նչ ունի որ, բացի նարեկսարգսյաններից…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031