Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն պատրաստվում իրենց տեղերը զիջել Սասուն Միքայելյանին. «Հրապարակ»

Մարտ 15,2016 10:33

Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիրը» ՀԱԿ-ի հետ բանակցել է հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիջելու համար։ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի եւ ԱԺ պատգամավոր, Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել։

Ի վերջո, որն է լինելու ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունների՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի դիրքորոշումը Հրազդանի ընտրությունների ժամանակ։ «Ժառանգությունը» երբեւիցե որեւէ մեկին տեղ չի տվել, այս պարագայում էլ նորից «Ժառանգության» անդամներն են լինելու։ «Ժառանգությունը» պայքարում է բացառապես Ընտրական օրենսգրքում գրվածը կյանքի կոչելու համար։ Որեւէ մեկին տեղ տրամադրելու խնդիր գոյություն չունի, «Ժառանգությունն» ինքն է լրացնելու տեղերը։ Սա համապետական ընտրություն չէ։ Մենք որոշել ենք, որ այս պարագայում պետք է պրոֆեսիոնալ թեկնածուներ լինեն հանձնաժողովականները»,- հարցին արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա հավելեց, որ Սասուն Միքայելյանի վստահված անձինք կարող են համագործակցել «Ժառանգության» անդամների հետ։

«Ինչու պետք է տրամադրենք, մենք ունենք հանձնաժողովի անդամ, որին հարյուր տոկոսով վստահում ենք եւ գիտենք, թե ոնց է պայքարելու, ինչո՞ւ պետք է այդ տեղը տրամադրենք մեկ ուրիշի»,- հարցին հարցով արձագանքեց Վլադիմիր Կարապետյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031