Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալյանս» կուսակցության հայտարարությունը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ

Մարտ 15,2016 10:30

Մենք կոչ ենք անում բոլոր խորհրդարանական ուժերին, արտախորհրդարանական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, այլ շահագրգիռ՝ այդ թվում միջազգային կառույցներին, միավորվելու բոլոր ընտրական տեղամասերում անընդմեջ օնլայն հեռարձակումով տեսախցիկներ տեղադրելու պահանջի շուրջ:

Մեր գնահատմամբ, ի թիվս մի շարք այլ դրույթների, այս պահանջը ևս պետք է պարտադիր տեղ գտնի նոր «Ընտրական օրենսգրքում»: Եթե իշխանությունը իրականում նպատակ ունի կազմակերպել որակյալ ընտրություններ՝ այդ դրույթը կարող է հանդիսանալ այդ նպատակադրվածության դրսևորում:

Մերժման պարագայում ցանկության բացակայությունն ակնհայտ կլինի:

«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Լավ, ասենք կամերաներ դրեցինք ու դիտեցինք թե քանիսն եկան ու գնացին: Հետո ի՜նչ, ի վերջո պիտի մեկը թիվ գումարի ու ՀԱՅՏՆԻ պաշտոնական արդյունքը: Է՜, էլի իրենց ուզածը կասեն աչքերիդ մեջ հանգիստ նայելով, գնա քեզ ճղի! Ասելս այն է, որ բազմակի ստուգված շուլլերների հետ նորից խաղի նստելն աններելի է: Պիտի կամք ունենալ ու հեռու քաշվել ազարտի վերածված անմիտ զբաղմունքից: Բա ո՜նց կլինի: Ոչինչ! – կողքից նայիր ու դառը խնդա – գոնե նյարդերդ կպահպանվեն: Հետո մի բան էլ կա՝ որ բոլորովին խառնվող ու խանգարող չլինի, իրենք իրենց ավելի շուտ կհոտեն ու կվերանան!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031