Եթե մարդը քննադատում է ներկայիս Ռուսաստանի քաղաքականությունը, ապա պարտադիր չէ, որ նա լինի «5-րդ շարասյուն», ինչպես նաեւ ադրբեջանական, թուրքական կամ ամերիկյան գործակալ: Եվ հակառակը` եթե մարդը հավանում է Պուտինի քաղաքականությունը, ապա դա պարտադիր չի ենթադրում, որ Կրեմլը, «կագեբեն» կամ Հայաստանում ՌԴ դեսպանությունը նրա գլխի մեջ ինչ-որ «չիփ» են ներդրել, որի ազդեցության տակ է նա արտահայտում իր բոլոր դատողությունները: Երկու կողմերին էլ պետք է վերաբերվել իբրեւ ՄԱՐԴԿԱՆՑ, որոնք իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը: Ամբողջ ցավն այն է, որ այդ կողմերն իրար ընկալում են բացառապես իրենց իսկ ստեղծած կաղապարների «ակնոցով», եւ ոչ միայն իրար, այլեւ «հակառակ կողմի» արժեքային համակարգերի վերաբերյալ ստեր են տարածում:
Օրինակ՝ սուտ է, որ Հոլանդիայի փողոցներում ամեն մի անկյունում միասեռականներ են համբուրվում: Բայց սուտ է նաեւ, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասը առավոտից գիշեր զբաղված է հարբեցողությամբ: Որոշակի նախատրամադրվածություն ունեցող մարդիկ միամտորեն հավատում են քարոզչական նպատակներով տարածվող ստերին եւ այդ կուտը կուլ տալով՝ դառնում են որոշակի անհեթեթ կարծրատիպերի կրողներ:
Մեզ պակասում է այն գիտակցությունը, որ Ռուսաստանում, Հոլանդիայում, Գրենլանդիայում, Աֆրիկայի ջունգլիներում ապրում են ՄԱՐԴԻԿ, ոչ թե պատրաստի քարոզչական սխեմաներ եւ բանաձեւեր: Որպես մարդ նրանք՝ ա/ տարբեր են, բ/ ավելի բարդ են, քան ցանկացած կաղապար եւ բանաձեւ: Ցանկացած «տիպաբանություն», իսկ իրականում` պիտակ, մթագնում է մեր ուղեղը եւ զրկում կշռադատելու, բարյացակամորեն բանավիճելու եւ բանական եզրակացության գալու հնարավորությունից:
Ասելով «մեզ»՝ նկատի ունեմ, բնականաբար, նաեւ ինձ: Երբ մի բան եմ տեսնում, լսում կամ կարդում, հաճախ առաջին ռեակցիան լինում է մի կողմից՝ հուզական, մյուս կողմից` նախկինում ձեւավորված կաղապարի վրա հիմնված: Կարեւոր է այդ դեպքում միանգամից չարձագանքել եւ ասել` «ստոպ, ես իրավունք չունեմ ղեկավարվելու բացասական էմոցիաներով»: «Սառը գլխով» եւ հնարավորինս շատ գործոններ հաշվի առնելով դատողություն հայտնելն ավելի լավ է ստացվում:
Կա եւս մի հոգեբանական տեխնիկա, թե ինչպես ձերբազատվել բացասական էմոցիաներից այն մարդու հանդեպ, որին դու համակրելու որեւէ հիմք չունես: Դու պետք է պատկերացնես մի իրադարձություն, որն այդ մարդուն առավել մեծ հաճույք է պատճառում: Ես, օրինակ, հաճախ պատկերացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն առյուծ է սպանում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես, օրինակ, հաճախ պատկերացնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն առյուծ է սպանում
Չլինէր այս չքնաղ նախադասութիւնը՝ հանգիստ խղճով կարելի էր գովերգել հեղինակի պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականութիւնը եւ այլ դրական յատկութիւնները: Բայց չարաբաստիկ առիւծը ամեն ինչ իր տեղը դրեց. այն, ինչ չի յաջողւում անել վերջի բոլշեւիկի մի վագոն պրիմիտիւ քարոզիչներին՝ միասին վերցրած, այս յօդուածի հեղինակն անում է գրչի մէկ հարուածով…
բարեկամ, թերեւս ասկէ առաջ ըսի, կը ներես եթէ կրկնութիւն կայ՝
անձնական եւ ուղղակի, «գետնի վրայ», երկարատեւ փորձառութեան լոյսին տակ, քեզ խորհուրդ կու տամ շատ ել չխառնվիլ Արցախցիների գործին, երբ որ անոնք իրարու հետ վիճաբանում են, կամ ինչ-որ խնդիր ունին…
յետոյ, տուժողը միայն դուն կ’ըլլաս, հաւատա…
(բացի եթէ դուն ալ այդ լեռներից ես,
այդ պարագային՝ բան չունիմ ասելիք)
խորհուրդ կու տամ շատ ել չխառնվիլ Արցախցիների գործին, երբ որ անոնք իրարու հետ վիճաբանում են, կամ ինչ-որ խնդիր ունին…
Շնորհակալութիւն խորհրդի համար, բայց ինձ բացարձակապէս չեն հետաքրքրում արցախցիների, գուգարքցիների կամ ապարանցիների վիճաբանութիւնները: Ինձ հետաքրքրում է Հայաստանի գործը եւ հայերի ճակատագիրը…
յետոյ, տուժողը միայն դուն կ’ըլլաս, հաւատա…
Ես հեչ, տուժողը ամբողջ Հայաստանն է…
(բացի եթէ դուն ալ այդ լեռներից ես, այդ պարագային՝ բան չունիմ ասելիք)
Նման գաւառական-ֆէոդալական մտածելակերպով Հայաստան կառուցել անհնար է. առաւելագոյնը՝ Խամսայի մելիքութիւններ, այն էլ՝ շատ կարճ ժամկէտով: Ես այդ ու այն լեռների մէջ խտրականութիւն չեմ դնում. բոլոր լեռներն էլ Հայկական Լեռնաշխարհին են պատկանում…
միակ տարբերութեամբ որ յաջողել ենք մի քանի լեռների, իրապէս եւ իրողապէս, վերատիրանալ, մինչ մնացեալներից մեծ մասը տակաւին հեռաւոր երազներ են
իսկ ջանանք մէյ մը փրկվածը լիովին ապահովել, դարձեալ չկորսնցնել,
դիմագրաւելէ առաջ միւսների խնդիրը
«Աղդամը մեր հայրենիքը չէ…»
Հարգելի Արամ, ես ևս դեմ եմ կաղապարներով առաջնորդվելուն, հատկապես, երբ մարդիկ իրենց խոսքը սկսում են ամեն ինչ ջախջախող նախաբանով՝
– Ես միշտ ասել եմ, ու կասեմ, որ…
Սակայն կան վիճակագրական տվյալներ, որոնց դեմ ՛՛խաղեր տալը՛՛ բավականին բարդ է:
Օրինակ՝ միջին բնակչության /100 000 մարդուն ընկնող / տվյալներով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում քաղցկեղից մահացությունների թվով.
1 ARMENIA 229.84
2 ZIMBABWE 209.92
3 HUNGARY 194.50
4 MONGOLIA 181.43
5 SERBIA 180.02
https://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/all-cancers/by-country/
.
Կամ՝ ալկոհոլից մահերի ռեկորդակիր երկրների 5 ՛՛առաջատարներ՛՛ են.
1 ESTONIA 22.03
2 LITHUANIA 14.77
3 BELARUS 14.33
4 RUSSIA 12.25
5 UKRAINE 10.57
https://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/alcohol/by-country/
.
Կամ՝ սիրտ-անոթային հիվանդությունների թվով ԱՊՀ երկրները ՛՛ելել են շալակն աշխարհի՛՛.
1 TURKMENISTAN 461.09
2 UKRAINE 384.18
3 UZBEKISTAN 362.62
4 KAZAKHSTAN 358.86
5 KYRGYZSTAN 354.50
6 BELARUS 342.59
7 MOLDOVA 336.63
8 ARMENIA 323.68
9 RUSSIA 320.40
10 TAJIKISTAN 281.03
https://www.worldlifeexpectancy.com/cause-of-death/coronary-heart-disease/by-country/
Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի բնակչության բազային թիվն վերցված է որպես 3,2 մլն, ապա մեզ բաժին ընկած վիճակագրությունն շատ ավելի ողբալի է. ընդամենն անհրաժեշտ է այդ թվերը բազմապատկել մեկուկեսով:
Անդրադառնալով վերջաբանին ասեմ՝ որ բացասական կերպարների թունոտ աուրայից պաշտպանվելու համար ես ևս կիրառում եմ այդ տեխնիկան, միայն արյան տեսարանների փոխարեն ընտրում եմ ավելի ՛՛մարդասիրական՛՛ գործունեություն, օրինակ՝ թե ինչպես է Սերժ Սարգսյանը ՛՛տոկոս խփում՛՛:
Ես, օրինակ, յաճախ պատկերացնում եմ, որ վերջի բոլշեւիկը վարունգ է աճեցնում…
Ես օրինակ, յաճախ պատկերացնում եմ, որ վերջի բոլշեւիկը քար լռութեամբ Նուրսուլթանի պորտը տեղն է դնում…
Ես օրինակ, յաճախ պատկերացնում եմ, որ վերջի բոլշեւիկը սահմանի բացման նախաշեմին է գտնւում…
Ես օրինակ, յաճախ պատկերացնում եմ, որ վերջի բոլշեւիկը Գիւլի կնոջ քեաբաբն է համտեսում…
Ես օրինակ, յաճախ պատկերացնում եմ, որ վերջի բոլշեւիկը Ծիծեռնակաբերդի լոյսերն է անջատում…
Ես էլ պատկերացնում էմ թե հարեվանուհիս ոնց ա ոտքերս լվում և իսկականից օգնում ա . Լրիվ բացասական եմոցիան լրիվ լցվում ա ջուրը (:(:(:(
չհասկացայ… շատ վատ բա՞ն մըն է առիւծ սպանելը…
հաւանաբար է, առիւծի տեսակէտից…
սակայն ինծի համար, տապաւորիչ բան է… ես անկարող եմ առիւծ սպանելու…
չհասկացայ… շատ վատ բա՞ն մըն է առիւծ սպանելը…
Ըստ նոր սահմանադրութեան՝ առիւծ սպանելը շատ ծանր յանցագործութիւն է: Աւելի ծանր, քան Պիւթագորասի թեորեմը չիմանալը… 🙂
հաւանաբար է, առիւծի տեսակէտից…
Ամէնից առաջ՝ վերջի բոլշեւիկի տեսակէտից… Հայաստանում քաղաքականութեամբ զբաղուելու իրաւունք ունեն միայն բուսակեր յաճախորդները… 🙂
իւֆ պէ՜… դուն ալ, քու վերջի բոլշեւիկդ ալ !
ատենը մէկ շունչ մը քաշէ, ուրիշ բաների մասին մտածէ…
Այսինքն՝ հարցը չքաղաքականացնե՞մ: 🙂 Խօսեմ միա՞յն կենդանաբանութիւնից ու աստղագիտութիւնից: Կը ներես, բարեկամ, բայց ես ինքս եմ որոշում՝ ինչ եւ ինչի մասին խօսել, ում եւ ինչպես թիրախաւորել: Ուրիշ բաների մասին ես մտածում եմ ուրիշ տեղերում, իսկ այստեղ՝ միայն վերջի բոլշեւիկի մասին: Շունչ քաշեմ թէ շունչս պահեմ՝ Հայաստան կոչուող պետութիւնը հենց նա է ներկայացնում…
անշուշտ թէ դուն գիտես թէ ինչ պիտի ըսես կամ ընես… բացայայտօրէն երգիծական էր ակնարկութիւնս…
նաեւ, ճիշդ է որ ամէն մարդ ունի իր յատուկ մտասեւեռումները… ես ել իմիններս…
ամէն դէպքում, լսել եմ որ արդէն նախագահը խուճապի մէջ է, եւ մի պահից միւսը, արդէն ամէն բան թողնելու եւ փախչելու է երկրից – եթէ իրեն այդ հնարաւորութիւնը շնորհվի, անշուշտ –
այնպէս որ, քու այդ կրկնութեան մարտավարութինդ վստահաբար օգնում է, որ ա՛լ աւելի արագանայ այդ ընթացքը, եւ շուտով արդէն ազատինք ու վերջանանք այդ աղետից
սակայն եթէ նպատակը, միտքերի մէջ՝ խնդրոյ առարկայ անձին փակցնելն է այդ զգայացունց պիտակը, ասեմ որ գոնէ իմ պարագային, չի ստացվում, ուղղակի ընդհակառակն, շատ դժվարութիւն ունիմ պատկերացնելու թէ ինչպէս, աւելի շուտ՝ ծայրահեղ ազգայնականութեան պիտակումը ստացած, բառացիօրէն նժդեհեան դաւանանքի վրայ հիմնված կուսակցութեան մը պետը, կարող է յանկարծ բոլշեվիկ նկատվիլ
որ ասես (ու հարիւր անգամ կրկնես)՝ ֆաշական – այսինքն, ընտրած բանաձեւիդ ճիշդ հակառակը -, թերեւս շանս մը կայ որ կպչի, փակի
թէ ոչ, ինչու չէ, եկուր ես ել միանամ քեզի՝
Սերժ Սարգսյան = վերջի բոլշեւիկը
Սերժ Սարգսյան = վերջի բոլշեւիկը
Սերժ Սարգսյան = վերջի բոլշեւիկը
բոլո՛րս միասին, բարձր ձայնով, դաւա՛յ ՝
վե՜ր-ջի բոլ-շե-ւի՛կ
վե՜ր-ջի բոլ-շե-ւի՛կ
…
մէյ մըն ալ, այդ «կարծրատիպ»ի պատմութիւնը…
wishy-washy ըլլալու, շփոթի եւ պղտորութեան մէջ փախչիլ փորձելու՝ արդիական ձեւերէն մին…
կարծրատիպը ինքին սխալ բան չէ. խորքի պատճառներ կան՝ որ կարծրատիպ կը գոյանայ.
երբ որ տուեալ հաւաքականութիւն մը, նշանակալից համեմատութեամբ, մասսայական մեծամասնութեամբ, որոշ շեշտակի եւ յատկանիշներ ունի, շատ ել բնական, տրամաբանական եւ ի զօրու է որ այդ հաւաքականութեան մասնիկները այդ յատկանիշներով բնորոշուին, գոնէ որպէս առաջին սահմանում. անկէ ետք, կարելի է խօսիլ բացառութիւնների մասին…
կարծրատիպը նոյն բանը չէ սակայն քան՝ պիտակումը. որ այո, յաճախ անճիշդ, անարդար կամ անհիմն է.
ամէն դէպքում, լսել եմ որ արդէն նախագահը խուճապի մէջ է, եւ մի պահից միւսը, արդէն ամէն բան թողնելու եւ փախչելու է երկրից
Նման յիմարութիւն ես չեմ ասել: Ասել եմ եւ էլի եմ ասում. «նախագահը» վերացրեց նախագահութեան ինստիտուտը՝ կեղծելով հանրաքուէի արդիւնքները: Այս սահմանադրական յեղաշրջման շնորհիւ նա արդէն կարող է իշխել յաւերժ՝ խորհրդային «գենսէկի» կարգավիճակով…
քու այդ կրկնութեան մարտավարութինդ վստահաբար օգնում է, որ ա՛լ աւելի արագանայ այդ ընթացքը,
Իմ կրկնութեան մարտավարութիւնը շատ պարզ է. բացայայտելով վերջի բոլշեւիկի իրական նպատակները եւ քարոզչական հնարքները՝ խանգարել նրա նեոբոլշեւիկեան ծրագրերի իրականացմանը…
եւ շուտով արդէն ազատինք ու վերջանանք այդ աղետից
Նոր սահմանադրությունը այդ աղետը յաւերժացրել է արդէն: Հեգնելու փոխարեն միգուցէ արժէր այս ուղղութեամբ մի փոքր մտածել…
սակայն եթէ նպատակը, միտքերի մէջ՝ խնդրոյ առարկայ անձին փակցնելն է այդ զգայացունց պիտակը,
«Զգայացունց պիտակը» իմը չէ, այլ փառապանծ «գեներալ» Մանուէլինը: Եւ դա բոլորովին էլ պիտակ չէր, այլ փաղաքշական գովեստի խօսք: Համենայն դէպս՝ պարգեւատրուած անձի դէմքը շողում էր երջանկութիւնից… 🙂
դժվարութիւն ունիմ պատկերացնելու թէ ինչպէս, աւելի շուտ՝ ծայրահեղ ազգայնականութեան պիտակումը ստացած, բառացիօրէն նժդեհեան դաւանանքի վրայ հիմնված կուսակցութեան մը պետը, կարող է յանկարծ բոլշեվիկ նկատվիլ
Բառացիօրէն ծիծաղս եկավ: Հանրապետական կուսակցութիւնը նժդեհեան դաւանանք թերեւս ուներ Աշոտ Նաւասարդեանի օրոք: Իսկ այժմեան կուսակցութիւնը զուտ ԽՄԿԿ-ի տիպի իշխանական կառոյց է՝ առանց որեւէ գաղափարախօսութեան եւ դաւանանքի: Կամ աւելի ճիշտ՝ «ցեղակրօնութիւնը» փոխարինուել է «փողակրօնութեամբ»… 🙂
եկուր ես ել միանամ քեզի՝
Սերժ Սարգսյան = վերջի բոլշեւիկը
Սերժ Սարգսյան = վերջի բոլշեւիկը
Կարող ես հանգիստ միանալ «գեներալ» Մանուէլին՝
«Ապրես որ դու կաս, վերջի բոլշեւիկ»
«Ապրես որ դու կաս, վերջի բոլշեւիկ» 🙂
«հեգնելու» հարց չկայ, գոնէ իմ կողմէս
կը ջանամ պարզապէս dedramatize ընել կարգ մը նիւթեր
չէնէ մը այդ ալ արգիլված է…