Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Վարդան Օսկանյանը սուտ է ասում». 168.am

Մարտ 14,2016 23:40

«Վարդան Օսկանյանը սուտ է ասում, նա իր գործողություններով ապացուցել է, որ Մարտի 1-ի հետ կապված ինքը որևէ դրական գործողություն չի արել, ես չեմ հավատում նրան»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման ազգային կենտրոն» հ/կ նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի:

Ա. Քոչարյանը Վ. Օսկանյանի այս քայլը համարում է պոպուլիստական քայլ: Ըստ նրա՝ Վ. Օսկանյանը փորձում է ձերբազատվել Մարտի 1-ի դեպքերի հետ ունեցած իր հնարավոր առնչություններից: «Այնպես որ, եթե Վարդան Օսկանյանը նման բան է ասում, ես իր ասածներին չեմ հավատում: Ինքը դա պետք է գործով ապացուցի, լիքը փաստեր ինքը գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր ճշտող հարցին` այսինքն՝ ինքն էլ հավասար կերպով կիսո՞ւմ է Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը, Ա. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Իր մասով, որովհետև որպես Արտաքին գործերի նախարար՝ ինքն ինչքան տեղեկատվություն էր ներկայացնում թե՛ մեր, թե՛ միջազգային հանրությանը, տարբեր երկրների դեսպաններին պահելով ապակողմնորոշված վիճակում, իսկ արդյունքում այն, ինչ եղավ, ինքն էլ պետք է պատասխանատվությունը կրի»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «168.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maga says:

    Դուք էլ եք ստում, քանի որ եթե խոսում եք շտաբի մասին, ապա մինչեւ վերջ ասեք /ինչի մասին ձեր զեկույցներում գրել եք/, որ այդ շտաբը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Վերջինիս հետ հիանալի հարաբերություններ ունեք, նախ նրանից հարցրեք՝ ի՞նչ են որոշել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031