Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ մեկնել է Դոհա:
Մեր առաջատարները՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Հարություն Մերդինյանը տասնօրյա ուսումնամարզական հավաքից հետո այնտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մեկնելուց առաջ վստահեցրել է, որ պայքարելու են մեդալի համար եւ հույս հայտնել, որ աշխարհի գավաթում մեդալներ կլինեն:
Լուսանկարը՝ armnoc.am-ի