Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանը շրջանցող, սողանքից փլվող «կյանքի» ճանապարհը կամրացվի՞

Մարտ 14,2016 23:15

2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է  հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6.3 կմ երկարությամբ ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով: Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է:

Սողանքի գոտու ներքեւում պաշտպանիչ գաբիոններ են կառուցվել, սողանքի վերեւի հատվածում մեծ քարաբեկորներ են տեղադրվել,որպեսզի ավտոմեքենաները չընկնեն փլվածքի մեջ: Հոսող հողի ճնշման տակ գաբիոնները որոշակի չափով տեղաշարժվել են դեպի ճանապարհ:

Չնայած  միջպետական ուղու Ոսկեպար-Բաղանիս հիմնական, սահմանի երկայնքով ձգվող  ճանապարհը բաց է, սակայն վարորդների մի մասը  զգուշանալով ադրբեջանական գնդակոծությունից՝ գերադասում է երթևեկել շրջանցիկ ճանապարհով: Բաղանիս գյուղից տեղեկացանք,որ վերջերս երկրաբանները նշված սողանքի գոտում ուսումնասիրություններ  են կատարել: Սպասվում է, որ այս տարի պետական բյուջեի միջոցներով ռազմավարական նշանակության այդ ճանապարհը կամրացվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031