Դատախազը չի հաստատել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով ՀՔԾ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
Օրեր առաջ գործով նախաքննությունն ավարտվել էր, եւ գործն ուղարկվել էր դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում