Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիայի» աշխատել-չաշխատելու վճիռը ձգձգում են

Մարտ 14,2016 20:21

Aravot.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մարդի 12-ին  Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է հրապարակեր «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագրի վճիռը։ Այսօր ընկերության 51% բաժնետեր Արսեն Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ դեռեւս վճիռը չի հրապարակվել, բոլորն անհամբեր սպասում են վճռին։

Հիշեցնենք, որ սա առողջացման երկրորդ ծրագիրն է, առաջինը ներկայացվել էր Արսեն Ավետիսյանի կողմից, որը չէր հաստատվել, երկրորդ ծրագիրը ներկայացրել է ավիաընկերության  49% բաժնետեր East Prospect Fund-ը, որը երբ ավիաընկերությունը սնանկացման եզրին էր, 68 միլիոն դոլարի արժեթղթերի ներդրում էր կատարել ընկերության բալանսում։

Արսեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  սնանկացման գործով կառավարիչն առողջացման ծրագիրը ներկայացրել է պարտատերերին, թե ով՝ ինչ եկամուտներից եւ ինչ ժամկետում կարող է ստանալ պարտքերը եւ աշխատելու ինչ մեխանիզմներ է առաջարկվում։ Ապա` ծրագիրը դրվել է քվեարկության, որի հիման վրա էլ պետք վճիռ կայացվի։ Պարտատերերի մեծ մասը, ինչպես նախկինում տեղեկացրել էինք, կողմ են քվեարկել։

Վաղը, հավանաբար, վերջապես կհրապարակվի վճիռը՝ արդյոք Հայաստանի քաղաքացիական ավիացիոն շուկայում կրկին կաշխատի՞ «Էյր Արմենիան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031