«Սպուտնիկ Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնը մարտի 14-ին Երեւան-Մոսկվա տեսակապ էր կազմակերպել: Տեսակապի օրակարգում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության սպառնալիքներն ու դրանց նվազեցման ուղիները, ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի արդյունքները հարցերն էին, սակայն նաեւ անդրադարձ կատարվեց նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին:
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության կոմիտեի անդամ Անատոլի Վիբորնին ասաց, որ իրենք կողմնակից են, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը բանակցության սեղանի շուրջ նստեն եւ կոնֆլիկտը խաղաղ կարգավորում ունենա. «Այս առաջարկությունները իրականացնելու համար պետք է կոնֆլիկտին առնչություն ունեցողների բարի կամքի դրսեւորումը: Մենք նաեւ գիտենք, որ այդ հարցով զբաղվում է նաեւ Մինսկի խումբը: Սա շատ նուրբ հարց է, որովհետեւ գիտակցաբար մեծանում է մասնակիցների քանակը, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ այդ խնդրի լուծման վրա: Մենք պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտենում, եւ այդ պատճառով կարծում ենք, որ նպատակահարմար չէ այդ ցուցակն այսօր ընդլայնելը»:
Նա նշեց, որ ՌԴ նախագահի օրակարգում էլ այդ հարցը կա, եւ իրենք մտահոգված են խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար. «Գլխավորը՝ որ մեր բոլոր հանրապետություններում կա հստակ պատկերացում՝ միայն խաղաղ եղանակով: Այդ պատճառով՝ մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ դա իրականացնենք»:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարեւորեց խնդրի լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը. «Ոչ ոք այդ թվում ես չի կարծում, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ընդլայնել կողմերի թիվը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ