Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք»

Մարտ 14,2016 18:44

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի մասին իրազեկմանը:

«Վերջին տարիներին մենք բավականին պարզեցրել ենք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը: Փաստաթղթերը նաև էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն ենք ստեղծել: Բայց մինչ օրս այդ եղանակով որևէ դիմում չի ստացվել, ինչը փաստում է, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն այդ մասին: Պետք է պարբերաբար իրազեկենք մեր համաքաղաքացիներին թե՛ քաղաքաշինական փաստաթղթերի պարզեցման և թե՛ դրանք էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորության մասին: Մենք հնարավորին ամեն ինչ արել ենք թափանցիկություն ապահովելու համար, մնում է, որ քաղաքացիներին լավ իրազեկեք, որպեսզի ապօրինություններն ու հողազավթումները բացառվեն: Պարբերաբար նաև ներկայացրեք հայտնաբերված ապօրինաշինությունների քանդման աշխատանքները և կիրառված տուգանքները, որպեսզի բոլորը գիտակցեն, որ ցանկացած ապօրինություն օրենքով սահմանված կարգով պատժվելու է», – ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև նախորդ շաբաթվա ընթացքում կազմված արձանագրությունների մասին:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 2 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է  նաև չգործող 6 կրպակ:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու հսկողության տակ պահել հեղեղատարներում կուտակված աղբի հեռացման գործընթացը՝ դրան զուգահեռ նաև հորդորելով քաղաքացիներին աղբը չնետել հեղեղատարների մեջ:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ նախկինում գույքագրված, մայթերին տեղադրված և քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող ապամոնտաժված գովազդային 16 վահանակների մի մասը տեղափոխվել է համապատասխան թույլատրելի տարածք, մյուսներն էլ  պահեստավորվել են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031