Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետը պարզաբանումներ է պահանջել «Յունիգրաֆ-իքս»-ից

Մարտ 14,2016 17:56

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները:

«Առևտրի վարչությունն այդ ընկերության գործունեության վերահսկողն է ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնեն հանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է», – ընդգծել է քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031