Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Ռուսաստանի քաղաքականությունը փոքր երեխաներ է հիշեցնում»

Մարտ 14,2016 18:10

«Հետաքրքիր ժողովուրդներ կան: Դա երեխաների մոտ է լինում։ Փոքր երեխաների մոտ տեսե՞լ եք չէ, ոնց են ինքնահաստատվում։ Առաջին հերթին հակադրվելով։ Այ Ռուսաստանի քաղաքականությունը դա է հիշեցնում»,- «Հայելի» ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նա անիմաստ եւ անհեռանկարային որակեց Ռուսաստանի հակադրությունն Արեւմուտքին. «Բայց եթե Ռուսաստանը չհակադրվի, նա կդառնա Արեւմուտքի երկրներից մեկը։ Ռուսաստանը չի ուզում դառնա դրանցից մեկը։ Նա ուզում է առանձին բեւեռ դառնալ այդ հակադրության շնորհիվ»։

Դեռեւս պարզ չէ, արդյոք Ռուսաստանին կհաջողվի իրականացնել այդ ցանկությունը, թե ոչ. «Ռուսաստանն էլ իր ամենամեծ խնդիրն ունի։ Դա ոչ միայն Իսլմական աշխարհն է, այլ հատկապես՝ Չինաստանը։ Չմոռանանք, որ այսօր հեռավոր Արեւելքից տեղի է ունենում ռուս բնակչության արտահոսք դեպի եվրոպական մաս։ Սողացող չինացում է տեղի ունենում»։

Ըստ Արա Պապյանի՝ այս հարցերը շատ կարեւոր են Հայաստանի համար, որովհետեւ մեր երկրի վիճակը կախված է Ռուսաստանից. «Տեսեք, Ռուսաստանում տնտեսական վիճակը վատացավ, իսկույն մեզ վրա դա անդրադարձավ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Իսկ երբ վատանում է ԱՄՆ-ի կամ արեւմտյան երկրների տնտեսությունը, դա չի՞ ազդում աշխարհի վրա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031