Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. Ընտրական օրենսգրքում պետք է լինի պատգամավորին հետ կանչելու դրույթ

Մարտ 14,2016 17:39

«Եթե պատգամավորը թերացել է կամ շեղվում է իր ստանձնած պարտականություններից ու պարտավորություններից, քաղաքացին հնարավորություն չունի իրեն պատժելու։ Իսկ այդպիսի մարդկանց՝ կարիերիստներին, պատիժ է, երբ նրանց պաշտոնից հանում ես. պաշտոնանկությունն ամենամեծ պատիժն է»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նա կարծում է, որ Ընտրական օրենսգրքում նման կետ ներառելու անհրաժեշտություն կա. «Միակ ձեւը հետկանչի իրավունքն է։ Թեկուզ 1 միլիոն կամ 3 միլիոն ստորագրություն գրեիք, մարդահամար անեինք, մենք ձեզ հետ կանչեինք»։

Այս օրենսգրքի հեղինակներն, ըստ Ազատ Արշակյանի, իտալական գործադուլ են անում. «Իրենք տառակերությամբ հանձնարարությունը կատարել են, որը ստացել են ինչ-որ պալիտբյուրոյից։ Ակնհայտ է, որ մասնագետները կատարել են ցուցումները եւ դրանով ձախողում են օրենքը։ Այսինքն՝ ժողովրդավարական երկրում, ժողովրդավարական թափանցիկ իշխանափոխություն անելու համար ընտրություն կատարելն անհնար է»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031