Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»

Մարտ 14,2016 17:27

Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ծառերի գարնանային էտը: Նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ է ծաղկապատմանն անհրաժեշտ ծաղկասածիլների խմբաքանակի ներկրման գործընթացը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ, ինչպես նաև շարունակել խստացված հսկողությունը ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու ուղղությամբ:

«Յուրաքանչյուր տարի մենք նոր այգիներ ու պուրակներ ենք ստեղծում, ավելացնում ենք կանաչ տարածքները, ծառատունկեր ենք իրականացնում: Բայց դրան զուգահեռ քաղաքում դեռևս շարունակվում են ապօրինի ծառահատման դեպքեր գրանցվել: Փաստորեն, մեր օրերում դեռևս որոշ մարդկանց անհրաժեշտ է բացատրել, որ ծառը պետք է խնամել, այլ ոչ թե՝ կտրել: Նման մարդիկ պետք է սահմանված կարգով ենթարկենք պատասխանատվության օրենքի խստությամբ: Որևէ մեկը չի կարող բացառություն լինել, և այս հարցում ակնկալում եմ նաև սերտ համագործակցություն իրավապահ մարմինների հետ. ամեն առանձին դեպքի մասով ուղարկեք համապատասխան գրություններ Երևանի դատախազությանն ու ոստիկանությանը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ինչպես հավատալ այս խոսքերին, եթե ծառահատման մասին մեր հաղորդումը հենց այս վարչությանը մնում է անարձագանք և օդում կախված:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031