Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՀԻ-ն բաց նամակ է հղել պետական կառույցներին

Մարտ 14,2016 17:22

Մարտի 14-ը, 2016թ., Երևան: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մարտի 12-ին բաց նամակով շահագրգիռ բոլոր կառույցներին է ուղարկել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն իրականացրած դիտորդական առաքելության հաշվետվության մեջ ներառված առաջարկությունները:

Նամակում պետական պաշտոնյաներին կոչ է արվում իրենց լիազորությունների սահմանում աջակցել ՔՀԻ առաջարկությունների ներառմանը ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկվող նախագծում՝ Հայաստանում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով:

Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմին, Արդարադատության նախարարությանը, ՀՀ ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և համապատասխան հանձնաժողովների ղեկավարներին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներում ներգրավված են նաև կրթական հաստատությունները (որպես ընտրատեղամասեր) և կրթության ոլորտի աշխատակիցները (որպես հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք և այլն), առանձին բաց նամակ է ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

Նամակում ՔՀԻ-ն առաջարկում է համապետական բոլոր ընտրություններից առաջ շրջաբերականով հորդորել կրթության ոլորտի աշխատողներին զերծ մնալ բնակության վայրում կամ աշխատավայրում տեղակայված ընտրատեղամասերի աշխատանքներում ներգրավվելուց՝ շահերի բախումից խուսափելու համար:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031