Ռիգայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո Aravot.am-ը այսօր կապ հաստատեց հունահռոմեական ոճի գոտեմարտերը սպասարկող մրցավարներից մեկի հետ եւ խնդրեց մեկնաբանել 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյան-Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) գոտեմարտը սպասարկող մրցավարի գործողությունները (կամ՝ անգործությունը):
«Ես իմ գործընկերներին չեմ քննարկում», – եղավ կարճ պատասխանը, ինչից կարելի է ենթադրել, որ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում էլ կողմնակալությունը տեղ կարող է ունենալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ