Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ընտրվելու դեպքում խոստանում է հոսանքի, գազի գինն իջեցնել 25 տոկոսով. Кто больше? (Տեսանյութ)

Մարտ 14,2016 16:01

«Ամեն ամսի 15-ին յուրաքանչյուր ընտանիք սթրես է ապրում, երբ ստանում է գազի ու էլեկտրաէներգիայի մուծումները»,- ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Իսկ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախընտրական ելույթ ունեցավ՝ խոստանալով. «Կատարելով ուսումնասիրություններ ու հաշվարկներ՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ գազի եւ էլեկտրականության գները կարելի է նվազեցնել առնվազն 25 տոկոսով: Եվ մենք խոստանում ենք, որ առաջիկա ընտրություններում հաղթելու եւ իշխանության գալու դեպքում առաջին քայլերից մեկը, որ անելու ենք, լինելու է գազի եւ էլեկտրականության գների նվազեցումը: Նույնը մենք կանենք բենզինի եւ դիզվառելիքի գներում: ՀԱԿ-ը կպակասեցնի վառելիքի գները առնվազն 25 տոկոսով»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, արձագանքելով Զուրաբյանի ելույթին, ասաց. «Լավ երազ է, որ կատարվի: Кто больше?»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031