Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիվանդին փողոցում անօգնական թողած բժիշկը կպատժվի

Մարտ 14,2016 15:41

Համացանցում տարածված է մի տեսանյութ, որտեղ շտապօգնության բժիշկը վիրավորում է Սիրահարների այգում վատացած պապիկին: «Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Էս էրեխեն քեզնից ի՞նչ ա սովորելու: Չե՞ս գալի հմի հիվանդանոց…. հավեսդ չունեմ…»,- ասում է  բժիշկն ու լքում տարածքը` թողնելով անօգնական քաղաքացուն:

https://www.youtube.com/watch?v=dLSsaSpyvwk

Aravot.am-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նա դատապարտեց բժշկի պահելաձեւը, նաեւ շեշտեց, որ բժիշկը ամեն դեպքում առաջարկել է հիվանդանոց տեղափոխել պապիկին, իսկ նա հրաժարվել է: « Հիվանդին միայն մեկ բժիշկ չի սպասարկել, երեք անգամ կանչ է տրվել, երեւի թե անցորդներից, երեք անգամ էլ բրիգադան ժամանել է, իսկ հիվանդը կտրուկ հրաժարվել է, որից հետո ստորագրել է կանչի թերթիկում, որ հրաժարվում է հոսպիտալացումից; Ընդհանրապես մոտեցումը սխալ է եղել, հիվանդին եւս որեւէ ձեւով մեղադրելը նույնպես սխալ է, քանի որ հիվանդ պապիկ է, որը միգուցե չի ցանկացել հիվանդանոց տեղափոխվել: Նաեւ մենք հավատարիմ ենք այն մոտեցմանը, որ հիվանդը միշտ ճիշտ է: Թե կողքից ինչպե՞ս են դրդել, ինչպես են նկարել, դա էլ մեկ այլ թեմա է, բայց չէ՞ որ բժիշկը մասնագիտական առումով առաջարկել է հիվանդին հիվանդանոց տեղափոխել, իհարկե, կրկնում եմ, որ սխալ է իր խոսելաոճը, ինչի համար նա կպատժվի: Ամեն դեպքում նույն հիվանդի մոտ երեք անգամ շտապօգնություն է գնացել, այդքան ծախս է արվել, բայց նա հրաժարվել է»,-ասաց տիկին Ստեփանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031