Կիբեր հանցագործությունների քանակի աճման պայմաններում բացվում է «թեժ գիծ» նախագիծը, որը ուղղված է օգտատերերի շահերի պաշտպանությանը, որոնք բախվել են կիբեր հանցագործության եւ հենության հետ Հայաստանում։
Հայաստան, Մարտի 10, 2016 թ. – Մայքրոսոֆթ ընկերությունը նշում է կիբեր սպառնալիքների աճը Հայաստանում, որը պայմանավորված է կորպորատիվ ԱՀ-ների, վեբ կայքերի եւ ՏՏ ցանցային ընկերությունների վրա հարձակումների կտրուկ աճով։ Համաձայն IDC զեկույցի, կորպորատիվ աշխատակիցների 65% -ի համակարգիչների վրա տեղադրվել է չլիցենզավորված ծրագրային փաթեթ, իսկ ամեն չորրորդ աշխատակից հնարավորություն ունի ինքնուրույն բեռնելու անօրինական ծրագրեր եւ ծրագրային փաթեթներ։
Մասնավորապես, Հայաստանի Ինտերնետում գործում է խարդախ համակարգային սխեմա, որը առաջարկում է անվճար ներբեռնել տարբեր ոչ լիցենզիոն Մայքրոսոֆթ ընկերության ծրագրային փաթեթներ։ Սակայն պետք է հաշվի առնել երբ ինտերնետում որոնում են “անվճար ներբեռնել Windows”, ապա ստացված արդյունքներից 100-ից 92-ի դեպքում օգտատերը ռիսկի է դիմում կորցնել իր տվյալների գաղտնիությունը եւ գումարները։
Մայքրոսոֆթի կիբեռհանցավորության դեմ պայքարի միջազգային կենտրոնի տվյալների համաձայն, Արեւելյան Եվրոպայում քաղաքացիների մոտ 80% -ը նախկինում բախվել է կիբեռհանցավորության հետ, իսկ փոքր եւ միջին բիզնեսի ընկերությունների 97.5% -ը տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվում են կիբեր սպառնալիքների։
«Զարգացած տեխնոլոգիաներ օգտագործող հանցագործների կողմից սպառնալիքների մակարդակը անընդհատ աճում է: Վերջին տարում ստեղծվել է 317 միլիոն նոր վնասակար ծրագրային փաթեթներ – իսկ դա մոտ 1 միլիոն նոր կիբեր սպառնալիքներ են մեկ օրվա ընթացքում», – ասում է Դմիտրի Բերեսնյովը՝ ԱՊՀ երկրներում ծրագրային ակտիվների կառավարման եւ լիցենզավորման պայմանների համապատասխանության ստուգման գծով տնօրեն։ «Մայքրոսոֆթ ընկերությանը հենության դեմ պայքարելու համար խրախուսում է օգտագործել միմիայն լիցենզավորված ծրագրեր, պարբերաբար կազմակերպել դասընթացներ անձնակազմի համար կորպորատիվ անվտանգության պահպանման թեմայով, ինչպես նաեւ օգտագործել հատուկ ծրագրային եւ սարքավորումային միջոցներ տվյալները պաշտպանելու համար»։
2015 թ-ին կիբեր հարձակումներից ստացած վնասը ամբողջ աշխարհով մեկ կազմել է շուրջ 159 մլրդ դոլար: Համաձայն Symantec-ի տվյալների, հաքերային հարձակումների զոհ են դարձել 594 մլն մարդ:
Եթե դուք ցանկանում եք հաղորդել կիբեր հանցագործության մասին, այդ թվում ծովահենության մասին եւ ստանալ խորհրդատվություն խնդրում ենք դիմել հետեւյալ Էլեկտրոնային հասցեով Հայաստանում ՝ [email protected]
Մայքրոսոֆթ մամլո կենտրոն