Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմում ներկայացվում է Հայաստանի առողջապահության համակարգում բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված 10-ամյա գործունեությունը

Մարտ 14,2016 15:30

Առողջապահական համակարգի արդիականացման մասին պատմող «Առողջություն. առաջինը և առաջնայինը» փաստավավերագրական ֆիլմում Համաշխարհային բանկը ներկայացնում է Հայաստանի առողջապահության համակարգում բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված 10-ամյա գործունեությունը:

Ֆիլմում ներկայացված են ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման պետական հիմնարկի» կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտում իրականացված կարևորագույն ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը:

Նշենք, որ ծրագրերը բխում են Հանրապետության նախագահի կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման սկզբունքից, նպատակ հետապնդելով համակարգի արդիականացումը, բնակչության համար ծառայությունների մատչելիության, հասանելիության ու արդյունավետության բարձրացումը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031